Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը (The Royal Mint) թողարկել է ամբողջությամբ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը, հաղորդում Է Daily Mail պարբերականը: Դեբետային Raris բանկային քարտը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և արժե 18․750 ֆունտ ստերլինգ (մոտ 1,5 միլիոն ռուբլի): Անհատական դիզայնով պատրաստված քարտն ավելի թանկ կարժենա: Յուրաքանչյուր քարտի վրա փորագրվելու է սեփականատիրոջ անունը և ստորագրությունը:
Ինչպես հայտնել է թագավորական դրամահատարանը, քարտը նախատեսված է «բարձրորակ ու շքեղ ապրանքները գնահատող հաճախորդների համար»: