«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հերթական անգամ սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնությամբ է հանդես եկել:
Ուշադրության առանցքում Արմավիր և Մեծամոր քաղաքների ու հարակից հինգ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներն են: Մարզի ավելի քան 300 բնակիչ ստացել են սննդով լի տոպրակներ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ առաջնահերթություն է տրվել առավել խոցելի խմբերին: