Աստերոիդ 162082-ը, որի չափսերը 400 մետրից հասնում են մինչև մեկ կիլոմետրի, հոկտեմբերի 25-ին կմոտենա Երկիր մոլորակին: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն:
Երկնաքարը կլինի Երկիր մոլորակի հետ անվտանգ հեռավորության վրա:
Այն պատկանում է «Ապոլոններ»-ի խմբին, որը հայտնաբերվել է 1998 թվականի ապրիլի 18-ին: Ընդհանուր առմամբ խմբում կա ավելի քան 1000 երկնաքար: