Վրաստանի հարավում կայծակը սպանել է հովվին ու նրա տասնյակ ոչխարներին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը' վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:

Աղբյուրի փոխանցմամբ' վրացի սահմանապահները հովվի դին հայտնաբերել են Սամեբա գյուղից ոչ հեռու' Հայաստանի սահմանին մոտ:

Հովվի դիակի մոտ հայտնաբերվել է նաև տասնյակ սատկած ոչխարներ:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Նախնական տվյալներով' տղամարդը մահացել է կայծակի հարվածից: