Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ' հոկտեմբերի 20-ին, մեկնել է Գերմանիա։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ ավելացնելով, որ Օհանյանը Երևանում կլինի նոյեմբերի 4-ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանների միջնորդությունը եւ թույլատրել Սեյրան Օհանյանին բուժման նպատակով մեկնել Գերմանիա։

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։