ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը՝ այդ թվում Սևանա լճից հավելյալ ջրառը բացառող օրինագիծը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի նաև կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: