Դատարանը մահվան դատավճիռ է կայացրել 16 մարդկանց հանդեպ՝ 19-ամյա Նուսրատ Ջախան Րաֆիին սպանելու պատճառով, որը ոստիկանություն էր դիմել բողոքով՝ տնօրենի կողմից սեքսուալ ոտնձգություններ են տեղի ունենում իր հանդեպ։
Ոստիկանություն ներկայացրած բողոքից օրեր անց մի խումբ անձինք աշակերուհու վրա կերոսին են լցրել և այրել հենց դպրոցի տանիքում։ Դաժան սպանությունը, որը տեղի է ունեցել Ֆենի փոքր քաղաքում, ցնցել է ողջ երկիրը։
16 մեղադրյալների դեմ դատական գործընթացը արագացված տեմպով է ընթացել, չնայած այն հանգամանքին, որ նմանօրինակ դատերը ձգվում են տարիներ։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, մի քանի ազդեցիկ տղամարդկանց ու հենց դասընկերների մասնակցությամբ սպանության նպատակը եղել է նրան լռեցնելը։
Ինչպես հաղորդում է bbc.com-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին, աղջկա ընտանիքի անդամները ոստիկանության պաշտպանության ներքո են գտնվում։ Նշենք, որ Բանգլադեշում մահվան դատավճիռները իրագործվում են կախելու միջոցով։