Գեղարքունիքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել, երբ Երեւան–Սեւան-Իջեւան ավտոճանապարհին բախվել էին Toyota եւ Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարից հետո Toyota-ն դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Տեսանութում երեւում է, թե ինչպես է Opel-ի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, փորձում վազանց կատարել, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում էր զինակոչիկներին:

Տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես է Opel-ի ուղեւորը գլուխը դուրս բերում ավտոմեքենայից, իսկ հետո դիտավորյալ բախվում է Toyota-ին, ինչի հետեւանքով Toyota-ն հայտնվում է ձորում: Իսկ Toyota-ի վարորդ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը մարմնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: