Ռուսաստանում' Կարելիայի Հանրապետության Օլոնեց քաղաքում ելույթի ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա։ Տեսանյութը հրապարակվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում։
Կադրերում երևում է, որ արջը ելույթ է ունենում և հանկարծ հարձակվում է կողքին կանգնած վարժեցնողի վրա։ Կրկեսի մյուս աշխատակիցը սկսում հարվածել կենդանուն, բայց արջն ուշադրություն չի դարձնում։ Դրանից հետո տղամարդը գործի է դնում էլեկտրական սարքը։
«Անշլագ» կրկես–շապիտոյի ներկայացուցիչ Լյուդմիլա Միսնիկը մեկնաբանել է միջադեպը և ասել, որ արջի ագրեսիվության պատճառ կարող էին դառնալ տեսախցիկների լույսերը։