Հնդկաստանի Ռեհլի քաղաքում (Մադհա Պրադեշ) փողոցային շունը լճի մոտ «վերցրել» է կորած կապիկին: Կապիկը բարձրացել է շան մեջքին՝ նրանից սփոփանք ակնկալելով: Շունը բավականին բարյացակամորեն է արձագանքեց ուղևորին. շարժել է պոչը՝ համառորեն դիմանալով ձագի հարմարվելու փորձերին:
Այնուամենայնիվ, խելացի շունը, ըստ երևույթին, որոշել է, որ դայակի դերը հարմար չէ իրեն, և կապիկին տարել է ոստիկանություն: Այնտեղ փոքրիկ կապիկին կերակրել են բանանով, այնուհետև հանձնել տեղական արգելոց: