ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նաիրի Հունանյանի և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումից հետո Բաբաջանյանի պնդմանը, թե «Հոկտեմբերի 27-»-ի գործով նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ, ասաց.
«Այդ հարցով, ճիշտ կլիներ՝ դիմեիք Արման Բաբաջանյանին, բայց, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է շարունակենք մեր գործողությունները», - ի պատասխան՝ ասաց Մարտիրոսյանը:
Անհրաժեշտություն չկա՞, որ ԱԱԾ-ն զրուցի Բաբաջանյանի հետ և ուսումնասիրի Բաբաջանյանի և Հունանյանի խոսակցությունը, որը ձայնագրվել է՝ դիտարկմանն ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց․ «Չգիտեմ՝ ձեզ որտեղի՞ց տեղեկատվություն, որ այդ խոսակցությունը ձայնագրվել է: Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի: Եթե ահրաժեշտություն եղավ, իսկ անհրաժետություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառում», - ասաց Մարտիրոսյանը: