Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները ստեղծել են կոնտրապոստ և ուղիղ կեցվածք ընդունած կանանց 3D լուսանկարներ: Նկարները զննել են համալսարանի 68 ուսանողներ ութ տարբեր դիտանկյուններից: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ կանայք ավելի գրավիչ են թվում, երբ առկա է հավասարակշռություն ազդրի ծավալի և գոտկատեղի միջև: Այս մասին հայտնում է The Guardian միջազգային հրատարակությունը։

 

Բացի այդ, ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ Վերածննդի արվեստագետները ինտուիտիվ գիտակցել են, որ «կոնտրապոստ» կեցվածքը լավագույն կողմերից է ցուցադրում կնոջ հմայքը: Հետևաբար, գիտնականների տեսությունը հաստատվում է նաև արվեստի գործերով: