ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի կլիմայաբանները պարզել են, որ կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացումը կազդի ավելի շատ մարդկանց վրա, քան նախկինում էր համարվում: Հիմնական հարվածի կենթարկվեն ասիական երկրների խիտ բնակչությամբ առափնյա շրջանները: Մեծ հորդացումներից և ջրհեղեղներից կարող է տուժել ավելի քան 200 մլն մարդ: Գիտնականների եզրակացությունները զետեղված են Nature Communications ամսագրում:
Հետազոտողները պարզել են ծովի մակարդակի բարձրացման ազդեցությունը մոլորակի բնակչության վրա՝ հաշվի առնելով մերձափնյա տեղանքի ռելիեֆը: Նրանք օգտվել են SRTM բարձրությունների թվային մոդելի տվյալներից:
Այս մոդելի հիմնական թերությունն այն է, որ SRTM-ը հաշվի է առնում տարբեր մակերևույթների բարձրությունը (այդ թվում՝ ծառերի, շենքերի և այլ կառույցների), ոչ թե «մերկ» ռելիեֆի: Արդյունքում միջին դրական սխալմունքը մոտավորապես երկու մետր է: Քանի որ կլիմայաբանների մեծ մասի գնահատականները նույնն են, որ ծովի միջին մակարդակը այս հարյուրամյակում կբարձրանա երկու մետրից քիչ, հորդացումների հետագա ազդեցությունը մերձափնյա շրջանների խիտ բնակչության վրա կարող է լրջորեն թերագնահատվել: