Բազմիցս հայտարարել եմ, իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Երբ լսում եմ Սանասարյանի կողմից հնչեցված մյուս մեղադրանքներին, քիչ էր մնում մտածեի, որ երևի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ մեղադրի  պարոն Սանասարյանը։ Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,-ասաց Թորոսյանը։

Հարցին, թե ինչով են պայամանավորված Սանասարյանի մեղադրանքները, հնարավո՞ր է անձնական խնդիր կա, Թորոսյանը պատասխանեց․ «Այդ հարցը երևի իրեն պետք է տաք, ես մի անգամ իրեն հանրային խորհուրդ տվել եմ, բայց նա ոնց որ չի ուզում օգտվել այդ խորհրդից»։ 

Դիտարկմանը, թե նրանց միջև վեճ կա՞, Թորոսյանը պատասխանեց․ «Բացարձակ, մենք չենք շփվում իրար հետ, որ անձնական խնդիրներ ունենանք»։ 

 

Հարցին, թե կուսակցական այսպիսի հարաբերությունները չի՞ ազդի կուսակցության վարկանիշի վրա, Թորոսյանը պատասխանեց․ «Ես այստեղ ոչ մի հակասություն չեմ տեսնում, իրավական պրոցեսի ընթացքում կպարզվի և եթե կա որևէ մեղավոր, նա կպատժվի»։

Հարցին, թե ճիշտ են այն լուրերը, որ իր և Սանասարյանի «ջրերը մի առվով չհոսեցին» այն պահից, երբ ՊՎԾ-ն սկսեց ստուգումներ իրականացնել առողջապահության ոլորտում։