«Մենք Ստամբուլյան կոնվենցիան կուղարկենք հետ Ստամբուլ»,- այս մասին այսօր ԱԺ-ի բակում «Ստամբուլյան կոնվենցիայ»-ի վավերացմանը դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։
ԱԺ-ի դիմաց մեկնարկած ակցիան այս պահին վերածվել է երթի՝ Հայաստանի փողոցներով։ Չախալյանի խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակվելու են և դրանք չեն լինելու միայն ԱԺ-ի դիմաց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստ են ոտքի կանգնելու և Հայաստանի տարբեր քաղաքներում իրականացնել անհնազանդության ակցիաներ: Մենք ասում ենք, որ դրա կարիքը այս պահին չկա, քանի դեռ փաստաթուղթը չի մտել վավերացման: Իսկ, եթե ՀՀ ԱԺ-ն չլսի քաղաքացիների ձայնը և դեմ գնա նրանց կարծիքին, ապա բողոքի ակցիաներ են լինելու բոլոր քաղաքներում»,- ասաց նա:
Տեսանյութը՝ 24news.am-ի