«Իհարկե կողմ եմ»,- լրագրողների հարցին՝ կո՞ղմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ի պատասխան՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է վավերացվի։ Դա միջազգային պարտավորություն է։ Ինչպես մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում մոտեցումը հետևյալն է։ Այսինքն' ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պետք է վավերացնի»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ իրենց նախարարության գործառույթն է աջակցել այն մարդկանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության. «Մենք նրանց պետք է սոցիալական աջակցություն տանք։ Կարծում եմ, որ պետք է կանխարգելել կանանց հանդեպ բռնությունը։ Այս պահին մեր գործառույթը սահմանափակվում է այստեղ»,- նշեց Բաթոյանը։