Կանադական Քոլդբրուք քաղաքում Հելոուինի տոնակատարության ժամանակ քաղցրավենիք հավաքող երեխային մարիխուանայով կոնֆետ են տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավանդույթի համաձայն, այդ օրը երեխաները շրջում են հարևանների տներով և քաղցրավենիք են խնդրում:
Համապատասխան մակնշմամբ կոնֆետների տուփը քաղցրավենիքի զամբյուղում հայտնաբերել են երեխայի ծնողները: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է տղային նման քաղցրավենիքով հյուրասիրողին:
Հաղորդվում է, որ Կանադայում հաճախակի են դարձել դեպքերը, երբ անհայտ անձինք Հելոուինի տոնակատարության ժամանակ առողջությանը սպառնացող ուտեստ են գցում երեխաների զամբյուղի մեջ:
Մասնավորապես, ոստիկանությունը տեղյակ է երկաթի կտորներով շոկոլադի հայտնաբերման մասին:
2017-ին 11-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց՝ մետաղական մաս պարունակող շոկոլադե սալիկ ուտելուց հետո: