Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց կառավարական առանձնատունը՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են արվել վերանորոգման ժամանակ:

«Այսօր ես Ձեզ կպատմեմ մի պատմություն, Ձեր էկրաններին այն առանձնատունն է, որը ես նախկինում էլ հրապարակային ելույթներում անվանել եմ իրավամբ Հանրապետության թիվ 1 առանձնատուն։ 2018 թվականին կառավարությունը որոշում էր ընդունել, որ այս շենքը պետք է սեփականաշնորհի Սերժ Սարգսյանին, հետագայում երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը  այս առանձնատան սեփականաշնորհման վերաբերյալ որոշումը չեղյալ համարվեց, այնպես որ մենք համաձայնեցինք, որ այս աեանձնատունը պետք է վերադարձվի հանրաությանը և հանձնվի պետության ղեկավարին։ Մենք մի քանի օր առաջ տեղափոխվել ենք այս առանձատուն, և ես ցույց կտամ, թե ինչ է տեղի ունեցել այստեղ»,- նախաբանում ասաց Փաշինյանը։ Ապա միջամտեց դուստրը՝ առաջարկելով խոսել այն լուրերից, որ ըստ մամուլի հրապարակումների՝  2 մլն դոլար է ծախսվել․ «համ իրական, համ ֆեյք լրատվամիջոցներն են տարածել»,- միջամտեց Մարիամը։

Վարչապետ Փաշինյանն իր աշխատասենյակում ցույց տվեց նաև, իր խոսքերով, պաշտամունքի անկյունը, որտեղ իր պատկերով արձանիկներն էին ու լուսանկարները:

 

«Սա մի մասն է, մնացածը պահել ենք»,-նշեց Աննա Հակոբյանը:

«Հա, մի մասն էլ վառե՞լ եք»,- կատակեց Փաշինյանը