ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մաքսատան՝ աշխատանքից հեռացված աշխատակցի վերադարձին. «Վարչապետը կարծիք է հարցրել ինձնից, ես ասել եմ իմ տեսակետը, վարչապետը որոշում է կայացրել և այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Դա հորդոր է եղել վարչապետի կողմից, հորդորին արձագանքել է տվյալ անձը, ընդունել է մեր առաջարկը և եկել ու գործի է անցել Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում մաքսային մարմինների վերահսկողության բաժնում, որպես ավագ մաքսային տեսուչ: Այս պաշտոնը համարժեք է իր նախկին պաշտոնին»,-ասաց Անանյանը: