Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է հետախուզական զորքերի օրը: 1992 թվականի նոյեմբերի 5-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման ձևավորումը։
Արցախյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվեցին առանձին հետախուզական խմբեր' որոնք տեղեկություններ էին հայթայթում հակառակորդի մասին, միաժամանակ, իրականացնում դիվերսիոն գործողություններ թշնամու թիկունքում: Արդեն 1992-ի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձեւավորումը եւ հենց այդ օրն էլ ավելի ուշ, ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր: