Այսօր՝ նորյեմբերի 5-ին, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն նշեց, որ թոշակառուները Հայաստանում, մեղմ ասած, ստանում են կենսակերպն ապահովելու համար չափազանց անբավարար միջոցներ, օրը մի կերպ քարշ են տալիս և ամսվա արդեն առաջին օրերին մտածում են գումար հայթայթելու մասին՝ առաջնային կարիքները հոգալու համար
«Ասվում է՝ Հայաստանում փող կա, բյուջեն ընդլայնվում է։ Պետք է արդարացված և օբյեկտիվ ծախսեր իրականացնել։ Էլ ո՞ւմ, եթե ոչ տարեցների խնդիրները պետք է հոգալ», - ասաց պատգամավորը։
Ուրիխանյանը կարծիք հայտնեց, որ համատեղության կարգով մեկից ավելի գործատուների մոտ աշխատող քաղաքացիների՝ կենսաթոշակ ստանալու տարիքում պետք է հատկացնել նաև երկրորդ աշխատավարձի չափին համապատասխան կենսթոշակ։