Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի դիմումն արդեն ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նաև նշեց՝ դիմումը ստորագրվել է նոյեմբերի մեկին, իսկ թաղապետն աշխատանքից ազատման դիմում գրել էր հոկտեմբերի 24-ին:
Կենդանաբանական այգու տնօրենի դիմումի հարցով մամուլի խոսնակն ասաց. «Այդ հարցը ընթացքի մեջ է: Հստակ ոչինչ ասել չեմ կարող»: