Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ազատման դիմումն արդեն ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մնացականյանին թաղապետի պաշտոնում կփոխարինի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ձոնիկ Մարգարյանը, ով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայրն է:
Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2009թ. առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: