Կալուգայում 72-ամյա թոշակառուին կարգադիչները ծեծի են ենթարկել հենց դատարանում: Ծերունին եկել էր դատարան աջակցելու իր ընկերոջը, բայց դատի ընթացքում նրա բջջային հեռախոսին նամակ է եկել:

Դատավորին բարկացրել է SMS-ի ձայնը և նա պահանջել է դուրս հանել Յուրի Յակովլևիչին դատարանի դահլիճից:

Տղամարդն ի վիճակի չի եղել ինքնուրույն կանգնել և գնալ: Նա նաև հարցրել է, թե ինչու են իրեն հեռացնում դահլիճից:

Դանդաղկոտությունն ու հարցերը դուր չեն եկել դատավորին: Կարգադրիչները ոլորել են ծերունու ձեռքերը և երրորդ հարկից իջեցրել առաջին հարկ:

Թոշակառուն հաջորդ օրը ցավեր է զգացել, նրա մատը ընդարմացել է, իսկ մարմինի վրա կապտուկներ են հայտնվել: