Սևազգեստ մայրերն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության շենքի առաջ էին իրենց մշտական բողոք-պահանջով:
 
Նրանք պահանջում էին բաց և հանրային քննարկում, որի ընթացքում կբացահայտվեն գոնե մեկ գործի իրական հիմքերը. «Թող բաց քննարկում անեն, բացահայտեն, թե քննիչներն էսքան տարիներ ինչով են զբաղված եղել, թե ովքեր են մեր որդիներին սպանել կամ հասցրել ինքնասպանության: Թե չէ մոդա է՝ տղերքին սպանեն, անունն էլ դնեն ինքնասպանություն: «Նոր Հայաստանում» էլ շարունակվում է նույն վիճակը. քանի՞ երեխա են արդեն սպանել: է՜, ո՞ւմ են պետք նոր ճաշարանները, որ էդքան նկարում, ցույց են տալիս, թող երեխաս շան միս ուտեր, բայց հետ գար տուն ողջ-առողջ»:
 
Մայրերի պնդմամբ իրենց բոլոր քրեական գործերում նույն ձեռագիրն է՝ իրեղեն ապացույցները ոչնչացված են, դեպքի վայրերը, համազգեստները՝ փոխված, ցուցմունքներն էլ հակասում են իրար: Նրանք պահանջում են բացահայտել կատարվածը և դրանով գոնե արդարություն հաստատել այսքան տարի անց:
 
Մանրամասները՝ տեսանյութում