Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին'առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանը նշել է, որ տեղյակ է Արտակ Բեգլարյանի և Ավետիք Իշխանյանի ներկայացրած երաշխավորություններ մասին և հավելել, որ Արսեն Բաբայանի կալանավորումից հետո անձամբ այցելել է վերջինիս:
Արման Թաթոյանն ասել է նաև, որ նախքան այդ էլ իր ահազանգով ՄԻՊ-ի օպերատիվ արձագանքման խումբ է այցելել Բաբայանին, իսկ արդեն կալանավորումից հետո ինքը և իր գրասենյակի աշխատակիցները, սեփական նախաձեռնությամբ են այցելել Արսեն Բաբայանին: «Եթե իրավապահներն այդ բեռը չկարողանան կրել ու ցույց տալ…, դա կարող է լրացուցիչ զրկանքների բնույթ լինել»,- ասում է Արման Թաթոյանը:
Նա ասաց նաև, որ ՍԴ նախագահի շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը նույնպես մոնիտորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետեւ խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»,-հավելել է Թաթոյանը: