Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը մոբիլիզացվել է «Ամիրանի» կինոթատրոնի մոտ, որպեսզի թույլ չտան ազգայնականներին խանգարել Լևան Ակինի շվեդա-վրացական  «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է ոչ ավանդական սիրո մասին: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:

«Ամիրանի» կինոթատրոնից ոչ հեռու հավաքվել են գործարար Լևան Վասաձեն, «Վրացական մարշ» ազգայնական շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, նրանց համախոհներն ու հոգևորականներ: Ակցիայի մասնակիցները խոստացել են չեղարկել ֆիլմի ցուցադրությունը, բայց առանց ուժի կիրառման:
 
Վրաստանի պատրիարքարանը ֆիլմի ցուցադրությունը համարում է «անընդունելի», սակայն նույնպես դեմ են բռնությանը: