Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է երկրի արևելքում հակաահաբեկչական խոշոր գործողության մեկնարկի մասին, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը:
Ըստ նախարարի՝ գործողության նպատակը Թուրքիայի հետ սահմանին Իրաքի հյուսիսից ներթափանցող ահաբեկիչներին չեզոքացնելն է: Գործողությանը մասնակցում է 2625 զինծառայող: