Ֆրանսիացի շոկոլադագործ Պատրիկ Ռոժեն Փարիզում օրիգինալ կերպով է նշել Բեռլինյան պատի անկման 30-ամյա տարելիցը՝ շոկոլադից նման պատ ստեղծելով, հայտնում է Associated Press-ը։
Ավարտելով իր քրտնաջան աշխատանքը՝ նա եւ օգնականը վերցրել են մուրճերը եւ կոտրել պատը՝ շոկոլադի «բեկորները» բաժանելով անցորդներին։
Նշվում է, որ «համեղ» պատի «բարձրացման» ժամանակ օգտագործվել է 200 կգ շոկոլադ, իսկ պատին գերմաներեն գրված է եղել «ազատություն» բառը եւ «Ես բեռլինցի եմ» արտահայտությունը։
Հրուշակագործն ասել է, թե այդպիսով ինքը ցանկացել է մյուսների հետ կիսել ազատության համը։