Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Կայսար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Օկժետպես»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմից Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլի հեղինակ:
Ղազախստանի առաջնությունն այսպիսով ավարտվեց և «Կայսար»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: