Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին, կարող ենք ականատես լինել հազվագյուտ աստղագիտական երևույթի՝ Մերկուրին անցնում է Արեգակի առջևով:
Երևույթը կտևի ընդամենը 7 ժամ:
Նշենք, որ Մերկուրիին կարելի է տեսնել միայն աստղադիտակի օգնությամբ, քանի որ մոլորակի չափը 190 անգամ փոքր է Արեգակի՝ մեզ համար տեսանելի չափից:
Մերկուրիի հաջորդ անցումն Արեգակի առջևով կլինի 2032 թվականին: