Հնդկաստանի Թամիլնադ քաղաքի Քոիմբատուր քաղաքում էստակադ կառուցող շինարարները չեն նկատել քնած տղամարդուն և նրան ծածկել են ավազով, հաղորդում է The New Indian Express-ը:
Միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, երբ կառուցվող մայրուղու հարևանությամբ հող են լցրել, որտեղ նախատեսվում էր բույսեր տնկել: Ավազի տակ մնացած տղամարդուն հայտնաբերել են երկու օր անց, երբ սկսել են հարթեցնել հողը:
Դեպքի վայրում հայտնաբերել են 40-ամյա տղամարդու դի, որի մոտ ալկոհոլի շշեր են եղել: Մահացածի ինքնությունը դեռ հաստատված չէ: Ոստիկանությունը չի բացառում, որ մահվան պահին նա հարբած է եղել: Մեկ այլ վարկածի համաձայն, նա սպանվել է ավելի վաղ, որից հետո նրա մարմինը թաքցրել են էստակադի տակ: