Լոնդոնում հայտնվել է աշխարհում առաջին՝ կնոջ սեռական օրգանի թանգարանը: Այն նվիրված է գինեկոլոգիական անատոմիային և սեռական օրգանի մասին առասպելների հերքմանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Թանգարանի համար գումարը հավաքվել է շնորհիվ հազարավոր հոգատարների: Նրանք նվիրաբերել են մոտ 50 հազար ֆունտ:

Թանգարանի տնօրեն Ֆլորենս Շեհտերը նշել է, որ ինքը իմացել է Իսլանդիայում գտնվող տղամարդու սեռական օրգանի թանգարանի մասին և որոշել է համարժեքը ստեղծել: Կինը խոստովանել է նաև, որ ինքը հետաքրքրված է թեմայով, քանի որ ինքը բիսեքսուալ է։