Վիետնամում հինգ երեխա պարան են խաղացել սատկած օձով: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Կադրերում երևում է, թե ինչպես են օձի երկու ծայրերից բռնած երեխաները պտտում այն, իսկ երրորդ երեխան թռչում է «պարանի» վրայով: Մյուս երկու տղա երեխաները հետևում են խաղին և սպասում իրենց հերթին:
Նշենք, որ Վիետնամում կա 37 տեսակի թունավոր օձ: