Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կանխարգելիչ փորձաքննություն անցնելուց հետո դուրս է գրվել մոսկովյան կլինիկայից: Այս մասին հաղորդել է TASS-ը՝ վկայակոչելով դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանին:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ջիգարխանյանը իրեն լավ է զգում և արդեն տանն է: Նրա ներկայացուցիչն ասել է, որ դերասանի հետ «ամեն ինչ կարգին է»: