Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացրել: Հաղորդագրության վերաբերյալ Tert.am-ը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ:
-Այս պահին առողջական վիճակս թույլ չի տալիս Ձեր հարցին տալ ծավալուն մեկնաբանություն և մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի հայտարարությանը, բայց տեղյակ եղել եմ, բնականաբար:-Պարո՛ն Խաչատրյան,ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ Դուք որպես մեղադրյալ եք ներգրավվել, ձեզ կալանավորելու որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին, Դուք տեղյա՞կ էիք:
-Հաղորդագրությունում ասվում է, որ դուք Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին տվել եք ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Ինչի մասին է խոսքը, ի՞նչ խողովակներ են: Կեղծ աճուրդ կազմակերպելու մեջ ևս մեղադրվում եք:
-Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում