Ուկրաինայի նախագահ Վլաիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, վաճառքի է հանել իր դեղին զգեստը, որը կրել է Ճապոնիայի կայսեր հետ հանդիպման ժամանակ։
Այն ժամանակ Ուկրաինայի առաջին տիկնոջը մեղադրել էին կայսեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, քանի որ դեղին երանգի հագուստ Ճապոնիայում կարող են կրել միայն կայսերական ընտանիքի անդամները։
Ելենան Ինստագրամի իր էջում հայտնել է, որ աղմուկ հանած զգեստը «կծառայի բարի գործերի համար»: Զելենսկու կինը զգեստը նվիրաբերել է «Tabletochki Giving Tuesday Dinner» բարեգործական գալա-ընթիքին, որը կազմակերպվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու համար: