Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի (Պետական վերահսկողական ծառայության պետ, ում լիազորությունները կասեցված են) պաշտպանների միջնորդությունը դատարանին՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ։
«Դատարանը նման հետևության չի հանգել, որ կա հակասություն ձեր կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև»,- ասաց նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: