ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալեքսիս Օհանյանն ընդունել է իր մարտահրավերը և մարտահրավիրել երեք ուրիշ հայի:

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Մարտահրավերն ընդունել էր Սերժ Թանկյանը, որը փոխանցել է այն երեք այլ հայերի՝ պրոֆեսոր Էրիկ Էսրաիլյանին, հումորիստ Վահե Բերբերյանին և դերասանուհի Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է թվում: