Նոյեմբերի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված անձինք եղել են Mercedes G500 HOV 555 համարանիշի ավտոմեքենայով և կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ անձինք են ՝ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Կոստանյանը և Երևան քաղաքի Թաիրովի փողոցի բնակիչ, 47-ամյա Ավետիս Ավետիսյանը:

Նշված անձինք որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է նաև, որ համարանիշները ժամկետանց են եղել և Mercedes-ը Հայաստան է ներմուծվել նշված համարանիշներով, սակայն հետո ժամկետը լրանալուն պես մեքենայի տերը պետք է համարանիշները հանձներ իրավապահներին, մինչդեռ դրա փոխարեն՝ «յաշիկի» վրա դրել է համարանիշներն ու հանրապետությունում երթևեկել:

Նշված արարքի համար «յաշիկատեր» Ռ. Կոստանյանը, ով ավելի շատ հայտնի է «Նորագյուղցի Բոգո» մականվամբ, փոխարինված համարանիշներով մեքենան վարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրասմի չափով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: