Օրեր առաջ Արցախ է այցելել Կիևի հայ համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի գլխավորությամբ: Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ և Նոր Բրաջուր համայնքներում Կիևի հայ համայնքն իրականացնում է հովանավորչական աշխատանքներ' համագործակցելով այդ գյուղերի դպրոցների, մանկապարտեզների և համայնքապետարանների հետ: