Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ ստացան։ Համաձայն տվյալների՝ Արագածոտնի մարզում ապրող 17-ամյա մի աղջիկ դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով նրանից պահանջել ու մաս-մաս ստացել է ընդհանուր 740․000 դրամից ավելի գումար։ Աղջիկները հրավիրվեցին բաժին։ Տուժողից հաղորդում ընդունվեց, իսկ մյուսը տվեց խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։