Ի՞նչ եք կարծում. միայն վատ մարդի՞կ են դավաճանում, թե՞ որոշակի հանգամանքներում դավաճանել կարող է յուրաքանչյուր ոք: Միգուցե դավաճանությունը ոչ թե սև, այլ ավելի շատ մոխրագույն գոտի է, որը միայն դավաճանողի՞ն չի վերաբերում: Ահա 10 շատ ազնիվ պատճառներ, թե ինչու են մարդիկ դավաճանում:
1. Նրանք ձանձրանում են
Այո, դա հիմար պատճառ է: Եթե դու ձանձրանում ես, ապա կարելի է պարզապես բազմազան դարձնել սեքսը զուգընկերոջ հետ, նոր զբաղմունք գտնել, մարզադահլիճ գնալ: Ինչով ասես՝ կարելի է զբաղվել, բայց ոչ՝ քնել ինչ-որ մեկի հետ միայն այն պատճառով, որ դու անելու բան չունես: Բայց որոշ մարդկանց համար հենց դա էլ հանդիսանում է դավաճանության պատճառ:
2. Կյանքում սև գիծը
Երբեմն դու ուզում ես փախչել, մոռանալ ամեն ինչ ու ոչինչ չզգալ: Եվ եթե ձեր զուգընկերն այդ պահին ձեր կողքին չէ, հեշտ է տրվել ինքնակործանարար վարքագծին ու ինչ-որ մեկի հետ քնել միայն նրա համար, որ գիտակցությունդ վատ բաների մասին չմտածի:
3. Վրեժ
Երբ զուգընկերդ քեզ դավաճանում է, ու դու ուզում ես վրեժ լուծել: Կամ նա խաբել է քեզ, այլ կերպ է դավաճանել, կարևոր չէ, բայց դու ուզում ես վրեժ լուծել նրանից:
4. Կողքի գնահատական
Միգուցե դու գիրացել ես փոքր-ինչ, և դու քեզ հարմարավետ չես զգում քո մարմնում: Այնպես որ, դու պարզապես ուզում ես քեզ կրկին ցանկալի զգալ: Եթե քո զուգընկերը քեզ բավարար ուշադրության չի արժանացնում, և դու այլևս չես զգում, որ նա քեզ ցանկանում է, ապա ուրիշի հետ սեքսը քեզ կարող է տալ այն, ինչ քեզ չի բավականացնում:
5. Միայնություն
Միգուցե քո զուգընկերը քեզ չի տալիս այն, ինչ քեզ հարկավոր է: Միգուցե նա խոսում է սիրո այլ լեզվով, կամ չափից առավել է զբաղված իր կյանքով: Կամ միգուցե ձեր հարաբերությունները հեռավորության վրա են: Այդ ժամանակ դու սփոփանք ես գտնում ուրիշի գրկում:
Խնդիրը քո զուգընկերոջ մեջ չէ, այլ քո: Դու պարզապես ուզում ես լցնել այն դատարկությունը, որը նա թողնում է քո կյանքում:
6. Զուգընկերոջ ուշադրությունը գրավելու փորձ
Դա կարող է պատահել նաև անտեսվածության զգացումից, բայց դա կարող է կապված չլինել միայնության հետ: Միգուցե քո զուգընկերը չափից շատ ժամանակ է անցկացնում աշխատավայրում, ու շատ քիչ՝ քեզ հետ: Միգուցե դու խնդիր ունես, իսկ նա չի նկատում: Դավաճանությունը կարող է լինել օգնության ճիչ, որքան էլ որ պարադոքսալ դա հնչի:
7. Նրանց համար պարզապես միևնույն է
Որոշ մարդիկ դավաճանությանը լուրջ չեն ընդունում: Միգուցե նրանք համաձայնել են փաստացի լուրջ հարաբերություններ ունենալ, բայց իրականում չեն պատրաստվում դրանք պահպանել:
8. Վիշտ
Վիշտը մարդկանց հետ տարօրինակ բաներ է կատարում, և յուրաքանչյուր ոք վիշտը յուրովի է հաղթահարում: Երբեմն ամենամտերիմ մարդիկ նրանք են, ովքեր վշտի պահին ամենաքիչն են քեզ պետք: Դու չես ուզում նրանց հետ խոսել կամ քննարկել, կամ նույնիսկ, որ քեզ գրկեն: Դու պարզապես ուզում ես զգալ և հիշել, որ դու կենդանի մարդ ես: Եվ դրա պատասխանն ուրիշի հետ սեքսն է:
9. Հարաբերություններում սեքսուալ անբավարարվածությունը
Սովորաբար դա պետք է հանգեցնի զուգընկերոջ հետ զրույցի ու պարզաբանելու փորձի, թե ինչպես լուծել խնդիրը: Բայց որոշ մարդիկ խնդրի լուծումը տեսնում են դավաճանության մեջ:
10. Հարաբերությունների սաբոտաժ և մազոխիզմ
Երբեմն մենք ինչ-որ բան ենք անում, որ մեզ ցավեցնենք: Երբեմն՝ ֆիզիկապես, երբեմն էլ՝ էմոցիոնալ: Դա գալիս է ցավից, որը մենք չենք կարողանում հաղթահարել: Զուգընկերոջը մտածված դավաճանելը կարող է լինել այն պատճառով, որ դու ուզում ես, որ նա այդ մասին իմանա, ու ինքը խզի հարաբերությունները: