Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի գործով դատական նիստն այսօր ավարտվեց:

Այսօրվա նիստի ընթացքում երկրորդ նախագահի պաշտպաները միջնորդեցին, որպեսզի դատավոր Լուսինե Աբգարյանն ինքնաբացարկ հայտնի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այն կհրապարակվի դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին: