Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Սթոլֆորդ քաղաքի բնակիչ 54-ամյա Իոն Գոպսիլը շների հետ զբոսնելու ժամանակ գտել է իխթիոզավրի քարացած կմախք՝ 1,6 մետր երկարությամբ: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Կենդանու գլուխը տղամարդը չի գտել։
Սիրողական պալեոնտոլոգ Գոպսիլը կարծում է, որ կմախքը պատկանել է իխթիոզավրի․ կաթնասուն, որը նման էր ծովախոզի, որը գոյություն է ունեցել յուրայի ժամանակաշրջանում:
Գտածոյի մասին բրիտանացին հայտնել է տեղի գիտական կազմակերպություններին, բայց դեռ պատասխան չի ստացել։