ԱՄՆ Այովա նահանգի Էյմս քաղաքում տղամարդը գողացել է եկեղեցու մուտքի մոտ կախված ԼԳԲՏ համայնքի դրոշը և այրել այն մոտակայքում գտնվող Dangerous Curves գիշերային ակումբի մոտ, հայտնում է BBC-ն:
30-ամյա Ադոլֆո Մարտինեսը խոստովանել է, որ գողացել է դրոշը նույնասեռականների նկատմամբ տացած ատելության պատճառով: Տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատզրկման՝ ատելության հողի վրա կատարված հանցագործության համար:
«Պատիվ եմ ունեցել անել դա։ Դա եղել է Աստծո օրհնանք։ Ես դատաստանն իրականացրել եմ այնպես, ինչպես գրված է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։