Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հանձնվել է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը:
Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհավորել է տիկին Սարգսյանին և փոխանցել խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը:Հանդիպման ընթացքում ասոցիացիայի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրենց կազմակերպության գործունեության, ինչպես նաև մրցանակաբաշխության և մրցանակակիրների որոշման գործընթացի մասին: Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը գնահատում է Հանրապետության նախագահի տիկնոջ գործունեությունը, հատկապես՝ հաշմանդամություն և աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ նրա կողմից ցուցաբերվող մշտական ուշադրությունը:
Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Նա կարևորել է ասոցիացիայի գործունեությունը և հետագա հաջողություններ մաղթել իրենց մասնագիտական աշխատանքում: