«Այս ընտրությունը խայտառակություն էր, խայտառակ շոու»,- ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ այսպես արտահայտվեց Հենրիխ Մխիթարյանի մայրը' Մարինա Թաշչյանը, ով նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ էր:
«Ամեն ինչ նախապես որոշված էր, արված էր, նոր բան չպիտի որոշվեր այսօր: Էսպիսի խայտառակ բան մեր ֆուտբոլի մեջ ես դեռ չէի տեսել: Իրենք հանդիպել էին բոլոր անդամների հետ ու չգիտեմ' ինչ պայմաններ առաջարկել»,- նշեց Մխիթարյանի մայրը:
Թաշչյանի պնդմամբ՝ նախագահի թեկնածուների համար ստեղծվել էին մրցակցության անհավասար պայմաններ: «Միայն այն, որ Մելիքբեկյանի շտաբը ՀՖՖ շենքում էր, արդեն մեծ ճնշում էր»,-ասաց Թաշչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում