«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Այս մասին լուրը լրատվամիջոցներին հաստատել է նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը՝ նշելով, որ Արթուր Ասատրյանը մեկնելու է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։