Երևանի առջև կանգնած խնդիրներից քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի հարցը։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Հարցման մասնակիցների 24,1 տոկոսը նշել է աղբահանության խնդիրը, կանաչապատման խնդիրը՝ 9,2 տոկոսը, վերելակները՝ 8 տոկոսը, բնապահպանական խնդիրները՝ 6,7 տոկոսը և այլն»,- ասաց Նավասարդյանը։
Հարցին՝ թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Երևանի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում, 22 տոկոսը լիովին դրական է գնահատել, 59,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ դրական, 8,7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական և ընդհանրապես բացասական 3,8 տոկոսը։